Միջոցառման կազմակերպման համար դեռ ամսվա սկզբին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ է հատկացրել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Պայմանագրի գին էր նշվել 7 միլիոն 236 հազար դրամը։
Նկատենք՝ այս գումարի շրջանակում բացառապես կազմակերպման ծախսեր են՝ տեխնիկայի ապահովում, տեսանկարահանում, պրոդյուսերի, ծրագրի, ֆինանսի, գնումների համակարգողի, կազմակերպչի վճար, ինչպես նաև՝ 6 բիոզուգարանի։
Պարի միջազգային օրվա միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի կենտրոնում․
-Ժամը 16:00-ին` Հանրապետության հրապարակում կմեկնարկի «Տոնական շուրջպար 7 շրջանով» խորագիրը կրող միջոցառումը, որը կազդարարի տոնական օրվա ծրագրի մեկնարկը:
-Ժամը 18:00-ին` Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ԿԳՄՍ նախարարության բակում, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հարակից տարածքում միաժամանակ կմեկնարկեն պարային ֆլեշմոբեր։
-Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կազդարարվի տոնական օրվա միջոցառումների ավարտը: