
Պակիստանն Իրանին վեց ցամաքային միջանցք է տրամադրել, որոնք թույլ կտան բեռների տարանցում իրականացնել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը, հայտնում Է Պակիստանի առևտրի նախարարությունը:
Գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ ներկայում Կարաչի նավահանգստում կուտակված է Իրանի համար նախատեսված ավելի քան 3 հազար կոնտեյներ։ Դրանք արդեն սկսել են փոխադրումներ իրականացնել նոր երթուղիներով։
Պակիստանի կառավարությունը նաև Արաբական ծովի ափին գտնվող Գվադար նավահանգիստը նախատեսել է որպես իրանական բեռների ապագա լոգիստիկ կենտրոն։ Այն գտնվում է Պակիստան-Իրան սահմանից 70 կմ հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ Պակիստանի իշխանություններն ավելի վաղ փոփոխություններ էին մտցրել ներմուծման և արտահանման մասին օրենքում, ինչը թույլ է տալիս ապրանքներ տեղափոխել երրորդ երկրներից Պակիստան և այնուհետև դրանք փոխադրել Իրան։