«Նիկոլին պահելու համար Եվրոպան պատրա՞ստ է թքել մարդու իրավունքների վրա»․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի մոտ (տեսանյութ)

«Նիկոլին պահելու համար Եվրոպան պատրա՞ստ է թքել մարդու իրավունքների վրա»․ ակցիա՝ ԵՄ գրասենյակի մոտ

Մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ մայիսին Երևանում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված։ «Այս շենքում նստած բոլորը և իրենց եվրոպական կառույցների ղեկավարները հիանալի գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Այլ բան է, որ համարժեք արձագանք չկա և շատ մեծ լոյալությամբ են վերաբերվում իշխանազավթ Նիկոլին՝ տպավորություն ստեղծելով, որ միգուցե Եվրոպան և եվրոպական կառույցները ոչ թե եվրոպական արժեքների մասին են, այլ միգուցե մարդու կյանքը առուծախի հանելու և քաղաքական շահարկման առարկա սարքելու»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ հավելելով․ «Այսօր Եվրոպան Նիկոլին պահելու համար պատրա՞ստ է թքել մարդու իրավունքների և մարդու կյանքի վրա»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *