Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին


Հայաստան


Մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի մասին:

«Մեր հայրենակիցների թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերով ԱԳՆ համակարգմամբ մշտապես աշխատանքներն ընթանում են։ Այս մասով վստահեցնում եմ, որ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով այդ հարցերը մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ ուշադրության կենտրոնում են։ Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում, հապաղում, այլ մշտապես մեր կառավարության ուշադրության կենտրոնում են»,- ասել է Ավանեսյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *