«Օվերտոնշինան շատ լավ աշխատում է մեր հասարակության մեջ»․ Արեգ Սավգուլյան

«Օվերտոնշինան շատ լավ աշխատում է մեր հասարակության մեջ»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սահմանահատման կնիքներից երբ ուզում էին վերացնել Արարատի լոգոն՝ ողջ համացանցը բղավում էր, սրբազան պատերազմ հայտարարում սելջուկ-թուրքերին, իսկ որոշումը ուժի մեջ մտնելու օրը բացարձակ լռություն, մարդիկ համակերպվեցին՝ գտնելով, որ ամեն ինչ արել են, կենսաչափական անձնագրի դեպքում էլ է նույնը լինելու։
     Հետևաբար ելքը մեկն է՝ գալիք համապետականին դուրս շպրտել ազգադավներին իշխանությունից և կասեցնել սրբապղծման ընթացքը։
     Հ.Գ. Օվերտոնշինան շատ լավ աշխատում է մեր հասարակության մեջ և «գերազանց» արդյունքներ արձանագրում։ Տեղեկատվական արտահոսք, բացահայտ կամ պատահական, սուր կրքերի բորբոքում և գոլորշիացում, ապա ցանկացած որոշման իրագործում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *