
«Մենք ունենք ուժեղ ընտրող, ունենք ուժեղ ժողովուրդ, ունենալու ենք ուժեղ Հայաստան»,- այս մասին հայաստանյան հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Մենք առաջին հերթին տնտեսական ծրագրերը սկսելու ենք մարզերից և չի լինելու առաջնային քայլ, այլ լինելու է քայլերի շարք՝ ամեն օր, որպեսզի կարողանանք ապահովել մեր ժողովրդի բարեկեցությունը»,- հավելեց
Կարապետյանը։