Գյումրիի բնակարաններից մեկում անծանոթ մարդու գրանցում են հայտնաբերել. ահազանգ

Oragir.News-ը Գյումրիի բնակիչներից մեկից ահազանգ է ստացել, ըստ որի՝ իրենց բնակարանի հասցեում գրանցված է անծանոթ մարդ։

«Իշխանությունն իր վարչական լծակներն օգտագործելով (նշում եմ իշխանություն, քանի որ առանց սեփականատիրոջ գիտության նման հիմնական գրանցում այլ կերպ հնարավոր չէ), օտար անձանց է գրանցում քաղաքացիների բնակարաններում»,- մեզ հայտնել է դիմած քաղաքացին։

Դեպքի առթիվ արդեն ոստիկանություն են ներկայացվել փաստական տվյալներ։ Սա, առաջին դեպքը չէ. ընտրություններից առաջ նման պատմությունները դառնում են պարբերական, իսկ նախադեպեր եղել են թե՛ Գյումրիում, թե՛ Էջմիածնում անցկացված ընտրությունների ժամանակ։

Հատկանշական է, որ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մի շարք բաժիններ ղեկավարում են ՔՊ-ականներ կամ իշխանությանը մոտ կանգնած կադրեր։ Օրինակ՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետը Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ Նազելի Էլբակյանն է։

Նրա աշխատանքային ուղին սկսվել է Բաղդասարյանի մոր ղեկավարած «ՑԱՅԳ» ՀԸ-ից, իսկ կարիերայի կտրուկ վերելքը՝ 2018 թվականից հետո։

Հասարակության մեջ բնական հարց է առաջանում՝ ո՞վ և ինչ նպատակով է քաղաքացիների տներում անծանոթ մարդկանց գրանցում։ Կից ներկայացնում ենք մեզ դիմած քաղաքացու տրամադրած սքրինշոթը։

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *