«Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեզ համար կարևոր է՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդիմությանը

«Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեզ համար կարևոր է՝ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի»․ Ռուբեն Մխիթարյանը՝ ընդիմությանը

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այդ ՄԵԿ մարդը ԴՈՒ ես, կամ 3 ՄԻԼԻՈՆ վարչապետի կախարդանքը: Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը. ԴԱՍ 3
     Ընդդիմությունը այս ընտրությունները կարող է հաղթել 2 դեպքում:
     Ա. Եթե Նիկոլը հենց ինքն է որոշել պարտվել
     Բ. Եթե լինի ընտրողների ԲԱՐՁՐ մասնակցություն
     Նիկոլի գործողությունները չեն խոսում նրա մասին, որ ինքը ուզում է պարտվել: Տարվա սկզբից արտաքին գործընկերների տարբեր կալիբրի պաշտոնյաների այցերն էլ խոսում են նրա մասին, որ Նիկոլը «պարտավոր է» հաղթելու:
     Ընդդիմության շանսը մնում է բարձր մասնակցություն ապահովելը: Թե 2018-ին (երբ Նիկոլը գերագնահատված ու սիրված էր), թե 2021-ին (երբ Նիկոլը ԻԲՐ էլ գերագնահատված ու սիրված չէր) ընտրություններին մասնակցել է մոտավորապես նույնքան մարդ.
     2018 – 1.261.105
     2021 – 1.281.997
     2018-ից հետո Նիկոլը հավաքել է 200.000-ով ավելի քիչ ձայն քան 2021-ին (880.000 vs 680.000), բայց կարողացել է դարձյալ ունենալ մեծամասնություն ԱԺ-ում: Ակնհայտ է, որ մասնակցության նման թիվը կոմֆորտի զոնա է նիկոլների համար, իսկ եթե մասնակցությունը ավելի ցածր լինի, ապա դա ուղղակի ֆուրոր է լինելու իշխանության համար: Այսպիսով, հարցի լուծումը տունը նստած մարդուն դուրս հանելն ու ընտրատեղամաս գալու դրդելը, հորդորելն ու ոգևորելն է:
     ԴՈՒ և ՔՈ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԿԱՐԵվՈՐՆ ԵՆ, ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ: Բոլոր ընդդիմադիրների հոլովակները կամ ուղերձները պետք է սկսվեն այդպես: Ընտրողը մանտրայի պես անդադար պետք է լսի, որ ՄԻՄԻԱՅՆ իր ընտրատեղամաս հասնելով է լուծվելու երկրի հարցը: Ոչ «վերջ, Պուտինը ջղայնացել է», ոչ «Տրամպի տատմերը հայ էր ու ընդդիմադիր», ոչ «Մակրոնը գիշերները նայում է Արարատի նկարին ու լացում», ոչ «այլմոլորակայինները որոշել են Մարսում ապրող հայերին բերել ընտրության» կիսաշշուքով ասվող ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ընտրողին չեն դրդելու գնալ ընտրատեղամաս:
     Եվ այդ մեկ մարդը ԴՈՒ ես: Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեր համար ավելի կարևոր է, քան ձեր ԸՆՏՐՎԱԾ լինելու «աստվածային առաքելությունը»՝ ձեր մոտ ոչինչ չի ստացվի: Ձեր նախընտրական ծրագրերը ճնշող մեծամասնությունը չի կարդում: Ձեր նախընտրական պաստառներում դուք եք, կամ ձեր թիմը: ԸՆՏՐՈՂԸ ԻՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ ՈՉ ՁԵՐ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՒՄ, ՈՉ ՁԵՐ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՒՄ:
     Այսքանը: Ձեզ լավ օր, իսկ ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *