Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան կատարելիք պետական այցի շրջանակներում կայցելի նաև Գյումրի։
Գյումրիի Վարդանանց հրապարակում մայիսի 5-ին նախատեսված է մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը:
Համերգային ծրագրում կհնչեն հայկական և ֆրանսիական թեմատիկ երգեր, որոնք կներկայացնեն հայ և ֆրանսիացի անվանի արտիստներ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի նվագակցությամբ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 30-ի նիստում որոշում է կայացրել համերգի կազմակերպման համար պահուստային ֆոնդից հատկացնել 392 մլն 897.7 հազար դրամ։