Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին 10 տարի ժամկետով պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկու որդիների նկատմամբ:

Պատժամիջոցները սահմանվել են Վիկտոր և Դմիտրի Լուկաշենկոների նկատմամբ։ Սահմանափակումներ են մտցվել նաև Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի նկատմամբ։

Ուկրաինական պատժամիջոցների ցուցակում ընդհանուր առմամբ Բելառուսի 16 քաղաքացի կա։ Նրանց նկատմամբ Զելենսկին կիրառել է 16 տեսակի ստանդարտ սահմանափակող միջոցներ, այդ թվում՝ ակտիվների սառեցում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների դադարեցում, պաշտոնական այցերի չեղարկում, առևտրային գործառնությունների դադարեցում, ինչպես նաև Ուկրաինայի պետական պարգևներից անժամկետ զրկում։

Հիշեցնենք, որ Զելենսկին ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *