Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է կապ հաստատել ԱՄՆ նախագահի թիմի հետ և ծանոթանալ Հաղթանակի օրվա կապակցությամբ ռուսական կողմի առաջարկած հրադադարի մանրամասներին․ գրում է meduza.io-ն։
«Մենք կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ մի քանի ժամյա անվտանգություն Մոսկվայում կայանալիք շքերթի համա՞ր, թե՞ ավելին։ Մեր առաջարկը երկարաժամկետ հրադադարն է, որը կապահովի մարդկանց հուսալի անվտանգությունը և երկարատև խաղաղությունը»,- գրել է Զելենսկին սոցցանցերում։
Նա հավելել է, որ Ուկրաինան պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ «ցանկացած արժանապատիվ և արդյունավետ ձևաչափով»։