
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեկնարկել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։
Պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել է թույլատրել Սամվել Կարապետյանին՝ այցելել Տաշիրում գտնվող հոր գերեզմանին, ինչպես նաև եկեղեցի։ Այս մասին հայտնում է «Փաստ»-ը։
Պաշտպանը նաև առաջարկել է, որ դա կարող է իրականացվել պաշտպանի ուղեկցությամբ՝ այդ հարցը բարձրացնելով նաև մարդասիրության համատեքստում, քանի որ մայիսի 7-ին կլրանա Սարգիս Կարապետյանի մահվան մեկ տարին։ Պաշտպանը չի բացառել ոստիկանների ուղեկցությամբ Կարապետյանի տեղափոխման հարցը։
Դատարանը մերժել է միջնորդությունը։