
Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլ Փաշինյանն այսօր արդարացրեց Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացումն ադրբեջանցի ելուզակների կողմից։ Նորից չհասկացողների համար՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարը, որն ի պաշտոնե պարտավոր է հետամուտ լինել ամբողջ աշխարհում հայկական մշակութային, հոգևոր, ճարտարապետական ժառանգության պահպանությանը, ուղիղ եթերում արդարացնում է ադրբեջանական վանդալիզմը։ Մարդ անգամ չգիտի, թե ինչ մեկնաբանի…»։