
Այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,
կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացիներ կարողացել են բռնել զեբրին, պարանը անցկացնել ոտքին ու այժմ փորձում են նրան վերադարձնել կենդանաբանական այգի։ Թե ինչպես է զեբրին հաջողվել դուրս գալ վանդակից ու հայտնվել Մյասնիկյան պողոտայում, դա երևի պետք մտահոգի ոչ միայն կենդանաբանական այգու տնօրինությանը, այլ նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։