Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ.-ից մուտքագրված գործերը. Տաթևիկ Սողոյան

Իրավապաշտպան Տաթևիկ Սողոյանը Ֆեյսբուքի էջում գրառմամբ հայտնել է, որ Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ.-ից մուտքագրված գործերը:

«Վարչական դատավարության համակարգը էլեկտրոնային դարձնելու «առթիվ» Դատալեքս համակարգում չեն երևում 2026թ.-ից մուտքագրված գործերը, ինչը ոչ միայն առհասարակ զրկում է մասնագիտական հանրությանը պրակտիկային հետևելու հնարավորությունից, այլև ընտրություններին ընդառաջ ընտրական վեճերին հետևելու հնարավորությունից։

Արդյունքում մենք չգիտենք, օրինակ, Դանիել Իոանիսյանը Նիկոլ-Աննա զույգի ռեալիթի շոուի մա՞ս է դարձել թե՞ քիչ թե շատ իրական հայց է ներկայացրել «Իմ քայլը» հիմնադրամի դեմ։

2021թ. ընտրությունների դատական պրակտիկայի մոնիթորինգով 105 վճիռ էինք արձանագրել, որով 070 անձնագրային կոդով Արցախի բնակիչները որպես ՀՀ քաղաքացի վիճարկել և ստացել էին ԱԺ ընտրություններին մասնակցելու հնարավորություն։

Այս տարի այդ պրոցեսին հետևելու հնարավորությունից ևս զրկված ենք։

Այսպիսի նորություններ ժողովրդավարության բաստիոնից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *