
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Արաղչին։
Զրույցի ընթացքում կողմերը «մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին իրադարձությունների վերաբերյալ», ասվում է հաղորդագրության մեջ։