«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար»․ Արաղչի (լուսանկար)

«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված գործողությունը Վաշինգթոնին արժեցել է 100 միլիարդ դոլար։

«Փենթագոնը ստում է։ Նեթանյահուի արկածախնդրությունը ԱՄՆ-ին արժեցել է 100 միլիարդ դոլար, չորս անգամ ավելի, քան հայտարարվել էր»,- գրել է նախարարը՝ X-ի իր էջում։ ««Իսրայելն առաջին հերթին» մոտեցումը նշանակում է «Ամերիկան՝ վերջին հերթին»»,- եզրափակել է նախարարը։

Ավելի վաղ Փենթագոնի ֆինանսական բաժնի ղեկավարի պաշտոնակատար Ջուլս Հերսթը հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության համար ԱՄՆ-ի ծախսերը կազմում են 25 միլիարդ դոլար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *