Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Երևան

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Յըլմազը կներկայացնի Թուրքիան գագաթնաժողովում, որը տեղի կունենա մայիսի 4-ին Երևանում։ Միջոցառումը կանցկացվի «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման, կապի ընդլայնման և տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված ավելի սերտ համագործակցության և համակարգմանն ուղղված քայլերը։ Կքննարկվեն նաև տարածաշրջանում վերջին զարգացումները և գլոբալ խնդիրները։

Ջևդեթ Յըլմազի այցը Երևան կլինի այս մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։

Գագաթնաժողովին հրավիրվել են ԵՄ 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ և Կանադան։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել նոյեմբերին Իռլանդիայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *