Մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա» խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․ հայտնել էն Գյումրիի քաղաքապետարանից։
«Մայիսի 2-ից-5-ը մասնակիորեն փակ են լինելու Հաղթանակի պողոտայից մինչև Հասմիկ Կիրակոսյան փողոց (նախկինում՝ Սպանդարյան) տանող հատվածները ։
Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները։
Խնդրում ենք վարորդներին և հետիոտներին նախապես պլանավորել իրենց երթուղիները և ցուցաբերել ըմբռնում»,- ասված է հաղորդագրությունում։