Սեփական երկրի դեմ խոսող բոլոր կատարածուներին դուրս ենք շպրտելու Հայաստանի քաղաքական դաշտից․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի վերջին հայտարարություններին։ Կարապետյանը նաև ասել է, թե Փաշինյանն իբր ամեն ինչ արել է Հայաստանի հարաբերությունները դաշնակիցների հետ թշնամացնելու համար, ինչն իրենք արագ վերականգնելու են։

«Օրինակ ի՞նչ արեց, որ հանդգնեց բողոքել, թե ինչու է Բելառուսի նախագահը հրապարակային հայտարարում, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանի հետ են պլանավորել, կամ, ՀԱՊԿ-ը ինչու չօգնեց, երբ եմզ վրա հարձակվել էին, կամ որ հանդգնեց բողոքել, թե ինչո՞ւ է Լաչինի միջանցքը շրջափակվում, երբ այնտեղ ռուս խաղաղապահները պիտի լինեն, կամ ինչո՞ւ է Ղարաբաղի ժողովուրդը ռուս խաղաղապահների հայացքի ներքո ստիպված լքում իր տունը։ Պատասխանի, Կալուգայի հարկայինի պետի տեղակալի կատարածու»,- Կարապետյանին հարցրել է Ռուբինյան։

Տեսանյութին կից՝ Ռուբինյանը նաև գրել է․ «Սեփական երկրի դեմ խոսող բոլոր կատարածուներին դուրս ենք շպրտելու Հայաստանի քաղաքական դաշտից»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *