Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ Գերմանիայից զորքերի դուրսբերման հարցում․ ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Էլիսոն Հարթը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աշխատում է ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայից ամերիկացի 5000 զինծառայողների դուրսբերման նրանց որոշումը հասկանալու համար, հաղորդում է The Guardian-ը։

Կրկնելով Գերմանիայի պաշտպանության նախարարի նախկին հայտարարությունները՝ Հարթն ասել է, որ այս քայլն «ընդգծում է անհրաժեշտությունը, որ Եվրոպան շարունակի ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում և ստանձնի պատասխանատվության ավելի մեծ մասնաբաժին» տարածաշրջանի անվտանգության համար։

«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ հասկանալու համար Գերմանիայում զորքերի վերաբերյալ նրանց որոշման մանրամասները։ Այս ուղղումն ընդգծում է այն անհրաժեշտությունը, որ Եվրոպան շարունակի ավելի շատ միջոցներ ներդնել պաշտպանության մեջ և ստանձնի պատասխանատվության ավելի մեծ բաժին մեր ընդհանուր անվտանգության համար, ինչի հարցում մենք արդեն առաջընթաց ենք տեսնում այն պահից ի վեր, երբ ՆԱՏՕ-ի երկրները անցյալ տարի Հաագայի գագաթնաժողովում համաձայնեցին ներդնել ՀՆԱ-ի 5%-ը։ Մենք նախկինի պես վստահ ենք զսպման և պաշտպանության մեր կարողության մեջ, քանի որ այս տեղաշարժը դեպի ավելի ուժեղ Եվրոպա՝ ավելի ուժեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում, շարունակվում է»,- սոցիալական ցանցերում գրել է դաշինքի ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *