Թրամփը հայտարարել է ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է հաջորդ շաբաթից բարձրացնել ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը մինչև 25%։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չի պահպանել առևտրային համաձայնագրի պայմանները, ըստ որի եվրոպական երկրները պետք է ներդրեին մոտ 600 միլիարդ դոլար ամերիկյան տնտեսության մեջ։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման քայլը կարող է սրել առևտրային հարաբերությունները ԱՄՆ-ի և Եվրամիության միջև՝ ազդելով ինչպես ավտոմոբիլային շուկայի, այնպես էլ գլոբալ առևտրի վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *