Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը․ ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի նախընտրական, մեղմ ասած, կոշտ բանավեճի մասին։
«Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»,- հայտարարել է Առաջին նախագահը։