
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուղիղ մեկ շաբաթ է` Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից, որն արդեն վենդետայով պատասխան է ստացել երեխայի հարազատից։
Բայց 2 երեխա պղծած Վեդու բնակիչներն ազատության մեջ են, ականջ սղոցող այս միջադեպը ծածուկ է պահվում, չկան հաղորդագրություններ, անգամ վենդետայով վրեժ լուծելու փորձ արած դանակահարության միջադեպից
իսկ ձերբակալված 58-ամյա և 65-ամյա տղամարդիկ ազատ են արձակվել շատ արագ` ձերբակալության 72 ժամը չլրացած։
Վեդիում իրավապահները ջանում են մեղմորեն շրջանցել այդ գարշելի պատմության գլխավոր հերոսին..․ Ունեմ ձայնագրություն։ Մանրամասները ավելի ուշ կհայտնեմ
Միայն մի ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ հիշեցնեմ․
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Վեդի քաղաքից է
Այս համայնքում նրա ծնվել-մեծանալն այսօր Վեդու փոքրիկ աշակերտ բնակչուհուն պաշտպանելու փոխարեն կարծես հակառակ ուղղությամբ է աշխատում»։