Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի

Գերմանիան պատրաստվում է հնարավոր պատերազմի

Գերմանիան սկսում է իր քաղաքացիական ենթակառուցվածքները պատրաստել հնարավոր ռազմական սցենարի համար, չնայած Բունդեսվերի բյուջեում միջոցների պակասին, հաղորդում է Bloomberg-ը։

«Գերմանիայի Բալթիկ ծովի ափին գտնվող Բրեմերհավենի նավահանգիստը, որը Եվրոպայի ամենամեծ ավտոմոբիլային նավահանգիստն է, կարդիականացվի 1.35 միլիարդ եվրոյով։ Այս պետական ​​ներդրումը «նախատեսված չէ մեքենաների արտահանումն ավելացնելու համար, այլ բեռնման հարթակները հզորացնելու համար, որպեսզի դրանք կարողանան ռազմական տեխնիկա, ինչպիսին է 60 տոննա քաշով «Լեոպարդ» տանկը, տեղափոխել ապագա առաջնագիծ», – հաղորդում է գործակալությունը և հավելում որ այս նախագիծը հնարավոր պատերազմին Գերմանիայի լայնածավալ նախապատրաստությունների մի մասն է։

«Եվրոպայի վրա հարձակման դեպքում Գերմանիայի կենտրոնական աշխարհագրական դիրքը և արդյունաբերական ռեսուրսները թույլ կտան նրան զբաղեցնել ռազմավարական կարևոր դիրք զորքերի մատակարարման համար»,- նշում է գործակալությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *