
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը համարում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին հաղթել է, նրանից քաղաքական սպառնալիք չունի ու հիմա թիրախավորում է միայն Սամվել Կարապետյանին։ Ակնհայտ է, որ Փաշինյանը վախենում է Կարապետյանի բարձր վարկանիշից։
Իրականում ժողովուրդը կարող է անակնկալ մատուցել ընտրությունների ժամանակ։
Մենք տեսնում ենք, որ մարդիկ համակրում են Սամվել Կարապետյան անձին, նրա բարի համբավն է ժողովրդին գրավում։ Մինչդեռ Քոչարյանի դեպքում կա ձևավորված կառույց, որի անդամները փորձառու են և լավ են պատկերացնում իրենց անելիքը’ երկիրը ոտքի կանգնեցնելու համար։
Առաջիկա ընտրություններում մարդիկ ընդդիմության մեջ կողմնորոշվելիս հենց այս չափանիշներով են նայելու’ Սամվել Կարապետյանի անձի բարի համբավ, թե՞ Ռոբերտ Քոչարյանի փորձառուների քաղաքական թիմ»։