Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով փոխանցել է ամերիկյան կողմին 9 կետից բաղկացած առաջարկի պատասխանը, որը կենտրոնանում է պատերազմի ավարտի հարցի վրա․ գրում է Tasnim-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱՄՆ-ն առաջարկում է 2-ամսյա հրադադար, այնինչ Իրանը ցանկանում է կարգավորել բոլոր հարցերը 30 օրվա ընթացքում՝ պնդելով պատերազմի լիակատար դադարեցման, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի մասին։
Իրանական կողմի առաջարկը ներառում է ապագայում չհարձակման երաշխիքներ և բոլոր ճակատներում մարտական գործողությունների դադարեցում, ԱՄՆ ուժերի դուրսբերում տարածաշրջանից, սառեցված ակտիվների սահմանափակումների և պատժամիջոցների վերացում, նաև պատերազմի ընթացքում կրած վնասի փոխհատուցում։
Բացի այդ՝ Իրանն առաջարկում է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կանոնների համաձայնեցնել՝ վերացնելով այժմ գործող ծովային սահմանափակումները։