Քանի Նիկոլը կա, աղքատությունը պիտի զարգանա. ամեն ինչ թանկացրել են. հարցում

Մայիսմեկյան իր շնորհավորական ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր Կառավարությունը քաղաքացիներին և ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն։ Աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաև սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես»,- ուղերձում ասել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է»։

Հարցվածների մի մասը նշեց, որ համաձայն չէ այդ մտքի հետ, որոշներն էլ ասացին, որ աղքատությունը գնալով խորանում է։

«Անունը մի տուր իրա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ քանի Նիկոլ Փաշինյանը կա, աղքատությունն ավելի զարգանալու է։ «Չէ, ինքը որ կա, աղքատությունը պիտի զարգանա իմ կարծիքով, որովհետև ամեն ինչ թանկացել ա, ոչ մի լավ բան»,- նշեց նա։

«Ոչ իհարկե, բոլորն էլ աղքատ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *