
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինձ էր զանգել Արարատի մարզպետը. ասաց, որ չի հերքում Վեդու մանկապղծության մասին իմ գրած գարշելի լուրը..․ Ավելին` ինքն էլ տեղյակ էր մանրամասներին ու պնդում էր, որ աշակերտներին բռնաբարած վիժվածքները պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ, հետն էլ, թե բա` ես անձամբ հետևողական եմ լինելու՝ էս սրբապիղծ վիժվածքները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Իսկ ինչո՞ւ են նրանք ազատության մեջ, հարցիս պատասխան չուներ, թե բա` քննություն է ընթանում․.. Այո պիտի մեղմ չլինեն ոչ մի դեպքում։
Բայց…. Կոծկվել է ու չի կանխվել վենդետան, որը հնարավոր է՝ ծնի նոր հանցագործություններ։
Արդարադատությունն իր ձեռքն էր վերցրել շարքային մարդը ու ինքն էլ լուծում ՆԳՆ-ի, քննչականի ու դատախազության փոխարեն։
Սրանց մասով մարզպետն, այո, համաձայն էր։
Իսկ իր գրառումը` մանկապղծության հերքման մասին` վստահեցրեց, որ Մասիսում մեկ այլ միջադեպի մասին է ինքը գրառումով հերքել։
Իսկ Մասիսի դպրոցներից մեկում մանկապղծույթյան լուրը պատմել են իմ գրառումների մեկնաբանություններում իրենք` մարզի բնակիչները։
Ողջ համացանցը շփոթմունքի մեջ է..․ Ես անձամբ Վեդու երեխաների մասին եմ գրել։
Ի դեպ, ՔՊ-ական մարզպետը չուներ պատասխաններ, թե ինչու է Արարատի մարզը սեռաքաղց այլանդակություններով աչքի ընկնում վերջին շրջանում։
Ինչու և ինչպես է շրջանցում այս այլանդակ միջադեպը ինքը` Վեդու բնակիչ, այնտեղ մեծացած ու սրբապիղծ, որին երևի անձամբ ճանաչող ՆԳ նախարարի Արփինե Սարգսյանը»։