
Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վեդու մանկապղծության աղմկահարույց գործով տուժած քույրիկների պաշտպանությունն ստանձնեցին փայլուն փաստաբաններ Լուսինե Մարտիրոսյանն ու Վարդուհի Էլբակյանը:
Ինչի համար ուրախ եմ ու շաաատ շնորհակալ:
Դե ես էլ էս գործին կպած եմ մինչև վերջ:
Բռնվե′ք, տականքնե′ր ու հատկապես բռնաբարությունը կոծկելու ջանքեր թափածնե′ր:
Հենց նոր փաստաբանները դիմում մուտք արեցին ՀՀ գլխավոր դատախազություն»: