Ռուսաստանում քննվող քրեական գործի շրջանակում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ առաջադրվել է նոր մեղադրանք։ Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալների, նա կասկածվում է շուրջ 569 մլն ռուբլու խարդախության մեջ՝ կապված Ադլերում կառուցվող «Հորիզոնտ» ապարտ-հյուրանոցի նախագծի հետ։ Տեղեկությունը փոխանցում է «Կոմերսանտ» թերթը։
Քննության վարկածով՝ Սոչիի ազդեցիկ գործարար համարվող Թաթուլյանը, կառուցապատող Անզոր Պրուիձեի հետ միասին կազմակերպել է ապարտ-հյուրանոցի տարածքների գնորդների միջոցների յուրացում։ Նշվում է, որ գործով անցնող երկու անձինք էլ գտնվում են հետախուզման մեջ։
Բացի այդ, Թաթուլյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր համայնք կազմակերպելու, սպանության և շորթման մեջ ներգրավված լինելու համար։