ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Տոլմաչովը Газета.ru-ի հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ներկայությունը երևանյան գագաթնաժողովին որակել է որպես Հայաստանի իշխանությունների կողմից հակառուսական մանևր։
Տոլմաչովը գագաթնաժողովը որակել է որպես Ֆրանսիայի և Հայաստանի իշխանությունների կողմից սեփական վարկանիշը բարձրացնելու փորձ՝ քաղաքացիներին ներքին խնդիրներից շեղելու համար։ Նա հայտարարել է, որ «Հայաստանը կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ Ուկրաինան», եթե շարունակի իր ընտրած ուղին։
Խորհրդարանականը հավելել է, որ եվրոպացի կազմակերպիչների իրական նպատակը դաշնակիցներին աջակցելը չէ, այլ սեփական կարիքների համար նոր ռեսուրսներ փնտրելը։
Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան NEWS.ru-ի հետ զրույցում ընդգծել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ սխալ է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք է հաշվի առնի այս քայլերը Երևանի հետ հետագա հարաբերությունները կառուցելիս։