
«Այժմ մենք ունենք խաղաղություն Ադրբեջանի հետ, արդեն երկու տարի է, ինչ որևէ մեկը չի տուժել, սա աննախադեպ է մեր անկախացումից ի վեր, այժմ սերտորեն աշխատում ենք Ադրբեջանի հետ, որպեսզի ամրապնդենք ու ինստիտուցիոնալ դարձնենք խաղաղությունը»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է միջոցառման, որը տեղի է ունենում ՀՀ-ում, թեպետ՝ հեռակապով: Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ այցելելու Ադրբեջան՝ 2028-ին, երբ գագաթնաժողովն այնտեղ անցկացվի»: