Բողոքի ակցիա՝ հընթացս Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի. բարձրացվում է Բաքվում պահվող հայ գերիների հարցը

«ՀայաՔվե»-ն, «Ապրելու երկիրը», Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը, Հովհաննես Իշխանյանը այլ ընդդիմադիր քաղաքական ու հասարակական գործիչների և արցախահայերի հետ այսօր՝ մայիսի 4-ին, խաղաղ ակցիա են իրականացնում Երևանում՝ հընթացս Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի:

Ակցիայի մասնակիցները ցանկանում են միջազգային հանրության ու քաղաքական գործիչների ուշադրությունը հրավիրել Բաքվում պահվող հայ գերիների, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարության նահանջի, Հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակումների և Արցախում հայկական ժառանգության ոչնչացման վրա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *