«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում ձեռք բերված առաջընթացը». Կանադայի վարչապետ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ
գագաթնաժողովում ունեցած իր ելույթում Կանադայի վարչապետ Մարկ Քարնին անդրադարձել
է Հայաստանի հետ համագործակցությանը, ընդհանուր արժեքներին և տարածաշրջանային
խաղաղության գործընթացին։

«Ես ողջունում եմ առաջընթացը, որ ձեռք է
բերվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում, և բարձր եմ
գնահատում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը տեսակապի ձևաչափով»,- ասել է նա։

Կանադայի վարչապետը ընդգծել է Կանադայի և
Եվրոպայի միջև կապերը, ինչպես նաև կապը Հայաստանի հետ։

«Կարծում եմ՝ լիովին տեղին է, որ Կանադան
առաջին ոչ եվրոպական երկիրն է, որը միանում է այս ձևաչափին, քանի որ մենք ոչ
եվրոպական երկրներից ամենաեվրոպականն ենք։ Մենք ունենք պատմության, արժեքների և
վստահության ընդհանրություն»,- ասել է նա։

Եվ այս կապերը արտահայտվում են նաև
Կանադայի հայ համայնքի միջոցով, ընդգծել է Մարկ Քարնին՝ հավելելով նաև Հայաստանի
հետ համագործակցությունը միջազգային առաքելությունների շրջանակներում։

«Մենք ունենք միակ ոչ եվրոպական մասնակցի
դերը Հայաստանում եվրոպական առաքելության մեջ»,- ասել է նա։

Քարնին նշել է, որ աշխարհը ներկայում
լրջագույն փոփոխությունների է ենթարկվում մի քանի ոլորտներում՝ տեխնոլոգիա,
էներգետիկա, առևտուր և աշխարհաքաղաքականություն։

«Մենք պետք է ընդունենք աշխարհն այնպիսին,
ինչպիսին այն կա, ոչ թե այնպիսին, ինչպիսին մենք կցանկանայինք այն տեսնել»,- նշել
է նա։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *