Հայաստան են ժամանում եվրոպացի առաջնորդները՝ մասնակցելու գագաթնաժողովի. Ինչպե՞ս է արձագանքում Մոսկվան

Եվրոպացի առաջնորդները երկու աննախադեպ գագաթնաժողովների համար
հավաքվում են Հայաստանում, որը երկար ժամանակ համարում էին Ռուսաստանի մերձ դաշնակիցը
Հարավային Կովկասում։ Այս մասին գրում է BBC-ն:

Այս իրադարձության խորհրդանշականությունը երեք միլիոնից պակաս
բնակչություն ունեցող երկրի համար դժվար է թերագնահատել. Հայաստանը Եվրասիական տնտեսական
միության անդամ է, որը ստեղծել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ հայկական
տարածքում տեղակայված է ռուսական ռազմական բազան։

Երկուշաբթի օրը ավելի քան 30 եվրոպացի առաջնորդներ և Կանադայի
վարչապետը կմասնակցեն Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, որն անցկացվում
է Երևանում։

Երեքշաբթի կկայանա պատմության մեջ առաջին՝ ԵՄ-Հայաստան
երկկողմ գագաթնաժողովը, որին կմասնակցեն  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն
դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Հայաստանը
զգալիորեն կախված է Ռուսաստանից էներգառեսուրսների առումով։ Այն գնում է ռուսական
գազ արտոնյալ գներով. այս մասին ՌԴ նախագահ Պուտինը հատուկ հիշեցրել է ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Նա
նշել է, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 177,5 դոլարով՝ 1000 խորանարդ
մետրի համար, այն դեպքում, երբ Եվրոպայում այն արժե
​​600
դոլար։

«Տարբերությունը մեծ է, այն զգալի է»,- ասել է
Ռուսաստանի նախագահը։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *