«Ուզում եք ձեր Նիկոլին մաքուր դուրս բերել, բայց դա մի արեք ՀՀ-ի հաղթական անցյալի հաշվին»․ Արտակ Զաքարյան

«Ուզում եք ձեր Նիկոլին մաքուր դուրս բերել, բայց դա մի արեք ՀՀ-ի հաղթական անցյալի հաշվին»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էմանուել Մակրոնի սուտը.
     Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»:
     Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսմական վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:
     Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք, առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք, դեպի Հայաստան՝ ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:
     Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ․-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշունը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը՝ ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դեֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլ ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:
     Հարգելի պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:
     Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ, դուք ավելի լավ գիտեք, որ մեզ՝ հայերիս, աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ․, քան դրանից հետո»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *