
«Առաջ Ալիևը Փաշինյանին հանձնարարականներ տալիս էր հեռախոսով, Թելեգրամով, այսօր Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների մասին, արցախահայերի իրավունքների, մեր մշակութային ժառանգության և քրիստոնեական կոթողների քանդման մասին։ Ես մի հարց ունեմ մեր համաքաղաքացիներին՝ իրենք դրա հետ «օքե՞յ» են։ Կա՞ Հայաստանում մի մարդ, ով նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով Երևանում հանձնարարականներ տա, հաթաթա տա ինչ-որ մեկին»,- այսօր ՀՀԿ-ի կազմակերպած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։