Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում է բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան, ով հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ: Այս մասին նա գրել է իր X-ի իր էջում։

«Շնորհակալություն ձեր առաջնորդության և մեզ հետ միասնական լինելու համար դժվարին ժամանակներում։ Ազատության, անվտանգության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մեր համատեղ նվիրվածությունը մեր մայրցամաքը պահում է ուժեղ», – գրել է Տիխանովսկայան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *