Հովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների ԱԱ փոքր արծաթե մեդալակիր

Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժություն Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից:

Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *