Սպասվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում․ ՆԳՆ

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 4-ի երեկոյան և առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության մի շարք գետերի ավազաններում՝ (Արփա, Եղեգիս, Հրազդան, Մարմարիկ, Վեդի սպասվում է ջրի մակարդակի էական բարձրացում՝ պայմանավորված ամպրոպային տեղումներով․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Հնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես՝ Արենի-Եղեգնաձոր-Վայք, Հրազդան, Հանքավան, Աղավնաձոր և Ուրցաձոր հատվածներում։

Կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել գործընկեր կառույցների հետ, իսկ փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *