
Լրագրող Էլիզաբեթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Նիկոլը մեզ չի տանում Եվրոպա, Արևմուտք, Ռուսաստան
Նա մեզ տանում է… Ադրբեջան։
Լսեցի Ալիևի ելույթը Երևանում ընթացող միջոցառմանը։
Ու այնտեղ ամեն ինչ շատ հստակ էր։
Առաջին. նա ասում է՝ «խաղաղություն արդեն կա»։
Բայց խաղաղության պայմանագիր չկա»:
Անվտանգության երաշխիքներ չկան:
Սա խաղաղություն չէ։ Սա դադար է։
Երկրորդ. նա հղում է անում Վաշինգթոնին ու Դոնալդ Թրամփին՝ ցույց տալու համար, թե ամեն ինչ արդեն որոշված է։
Բայց դա պայմանագիր չէ։ Դա թղթի կտոր է` առանց ուժի»։