Տղամարդու դի է հայտնաբերվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բետոնե ծածկի վրա

Տղամարդու դի է հայտնաբերվել Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բետոնե ծածկի վրա

Մայիսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ մահացածը նշված թաղամասի բնակիչ 41-ամյա Գ. Հ-ն է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն, պարզվում է։

Ականատեսները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածը նշված շենքի 9-րդ հարկում էր բնակվում, վաղը պետք է մեկներ Ռուսաստան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *