Վարդան Սարգսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն. փոքրիկը դարձել է 1 տարեկան

Երգիչ և հաղորդավար Վարդան Սարգսյանն անակնկալ է մատուցել իր հետևորդներին՝ առաջին անգամ հանրայնացնելով որդու լուսանկարը։ Սիրված արտիստը բացահայտել է փոքրիկին նրա կյանքի կարևոր հոբելյանի օրը։

Ինչպես պարզ է դառնում երգչի սոցիալական էջերի հրապարակումից, նրա որդին դարձել է մեկ տարեկան։ Այս առիթով Վարդան Սարգսյանը հրապարակել է ջերմ և հուզիչ լուսանկար, որին կից կատարել է կարճ, բայց խոսուն գրառում.

«Իմ որդիս դարձավ 1 տարեկան»։

Այս նորությունը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում, քանի որ երգիչը մինչ այս գաղտնի էր պահում իր անձնական կյանքը։ Հրապարակումն ակնթարթորեն հավաքել է հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ։

Հետևորդները, գործընկերներն ու երկրպագուները շտապել են շնորհավորել արտիստին հայրության մեկ տարվա կապակցությամբ՝ փոքրիկին մաղթելով քաջառողջություն, երջանիկ մանկություն և կանաչ ճանապարհ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *