Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների վերսկսումը հրադադարի մասին համաձայնագրի կոպիտ խախտում է։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Սա խաբեության և համաձայնագրերին հավատարիմ չմնալու վտանգավոր նշան է։ Այդ գործողությունները շարունակելու դեպքում բանակցություններ կդառնան անիմաստ։ Մենք նախկինի պես ձեռքը պահում ենք ձգանին։ Իրանը երբեք մենակ չի թողնի իր լիբանանցի քույրերին ու եղբայրներին», – նշել է նա։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին գրել է, որ Լիբանանը և Իրանի դաշնակից ուժերը ներառված են հրադադարի համաձայնագրի շրջանակում։
«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է դա, և այդ դիրքորոշումը քննարկման ենթակա չէ։
Հրադադարի խախտումները կհանգեցնեն կոնկրետ հետևանքների և ԽԻՍՏ պատասխանի։ Անհապաղ դադարեցրե՛ք կրակը»,- հավելել է նա: