Խոսքը 6 հազար կմ հեռահարությամբ հիպերձայնային հրթիռի մասին է։
Թուրքիան ներկայացրել է իր պատմության մեջ առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
«Yildirimhan» հիպերձայնային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի թռիչքի հայտարարված հեռավորությունը կազմում է մինչև 6 հազար կմ, արագությունը՝ 9-ից 25 Մախ:
Հրթիռը հագեցած է չորս հեղուկային շարժիչներով։ Այլ բնութագրեր և շահագործման մանրամասները չեն հաղորդվում:
Հրթիռը ներկայացվել է Ստամբուլում՝ «SAHA 2026» պաշտպանական ցուցահանդեսում։
Տեսանյութը՝ այստեղ: