«Շատ վատ է, որ մտածում ենք՝ կարո՞ղ է մեկին բարև տամ, մյուսը ջղայնանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

«Շատ վատ է, որ մտածում ենք՝ կարո՞ղ է մեկին բարև տամ, մյուսը ջղայնանա»․ Ալեն Սիմոնյան

«Համաժողովի ժամանակ եվրոպացիների հնչեցրած տեսակետներն արդյո՞ք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Տրամաբանությունը, որ ՀՀ-ն իր շահերը պետք է հետապնդի՝ հետ նայելով, հո չի՞ նեղսրտում Ռուսաստանը, ճիշտ չէ, որովհետև Ռուսաստանը, երբ իր շահերն է առաջ տանում, չի նայում ՀՀ շահերին»,- պատասխանեց Սիմոնյանը։ «ՀՀ-ն Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում, նա իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Շատ վատ բան է, որ մտածում ենք՝ կարո՞ղ ա ես էս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա»,- հավելեց ԱԺ նախագահը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *