
«Հայաստանում մաֆիայի գոյությունը բոլորս տեսել ենք տարիներ շարունակ՝ սկսած Մարտի 1-ից, բայց մաֆիան իր ձևն ու բովանդակությունը ստացել է սկսած Հոկտեմբերի 27-ից, մինչ այդ այն խմբակային տարբեր դրսևորումներ ուներ։
Այսօր այդ խնդիրները հանված են, բայց չի նշանակում, որ այդ զինված խմբերը չկան»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ «Մենք ունենք Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն»,- հավելեց նա: