Վեդիի դեպքով առաջիկայում խափանման միջոցների կիրառման որոշումներ կլինեն․ Աննա Վարդապետյան

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։

Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Ազգային ժողովում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Պատասխանելով պատգա,ավորի հարցին, Վարդապետյանը նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես հանրայնացումից հետո։

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է: Նմանատիպ դեպքեր նախկինում ևս արձագանգրվել են տարբեր մարզերում և ոչ միայն Արարատի ու Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում ու Շիրակի մարզում, ոևտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ», – նշեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ դատախազությունը դեռ տարիներ առաջ նման դեպքերից հետո միջնորդագրեր է ուղարկել իրավասու մարմիններին՝ առաջարկելով դատախազությանը ներգրավել կանխարգելիչ հանձնաժողովների աշխատանքներում։

«Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չէ ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,-ընդգծել է Վարդապետյանը։

Ըստ գլխավոր դատախազի՝ նման հանցագործությունների դեպքում հաճախ թիրախավորվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անչափահասները։

Անդրադառնալով դատավարական գործողությունների ընթացքում անչափահասների մասնակցության առանձնահատկություններին, Վարդապետյանը նշել է, որ օրենքը պահանջում է մանկավարժի և հոգեբանի ներգրավում, ինչպես նաև հարցաքննությունների հատուկ զգայուն մոտեցում։

«Դատախազությունը շատ հետևողական է այդ հարցում: Վեդիի դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական վերահսկողության ներքո և առաջիկայում կքննարկվեն նաև խիստ խափանման միջոցների կիրառման հարցերը», – ասաց Վարդապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *