Թրամփը ծրագրում է պատժել ՆԱՏՕ-ի որոշ երկրների՝ Իրանում գործողությանը բավարար աջակցություն չցուցաբերելու համար. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների պատժելու ծրագիր, որոնք, նրա կարծիքով, բավարար աջակցություն չեն ցուցաբերել Իրանի դեմ գործողությանը։ Գրում է The Wall Street Journal (WSJ)՝ հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։

Ինչպես պնդում են աղբյուրները, այդ ծրագիրը նախատեսում է ամերիկյան զորքերի դուրսբերում նման պետություններից և դրանց տեղակայում այն երկրներում, որոնք զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանում ԱՄՆ-ի արշավին։ Օրինակ՝ Վաշինգտոնը կարող է փակել որոշ ռազմաբազաներ Իսպանիայում կամ Գերմանիայում։

Այս քայլը տարբերվում է Դաշինքից ԱՄՆ-ի ամբողջական դուրսբերման վերաբերյալ Թրամփի վերջին սպառնալիքներից, ինչը նա օրենքով չի կարող անել առանց Կոնգրեսի հավանության, գրում է WSJ-ն։

«Այս ծրագիրը ներկայումս գտնվում է քննարկման սկզբնական փուլում և Թրամփի վարչակազմի կողմից դիտարկվող մի քանի սցենարներից միայն մեկն է»։

Միևնույն ժամանակ, այն ընդգծում է Վաշինգտոնի և եվրոպացի գործընկերների դիրքորոշումների միջև աճող անդունդը, որն առաջացել է Իրանում մարտական գործողություններ սկսելու ԱՄՆ որոշումից հետո։ WSJ-ի տվյալներով՝ նախաձեռնությունն արդեն ստացել է Թրամփի վարչակազմի առանցքային պաշտոնյաների աջակցությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *